
Կյանքի այսօրվա գերակտիվ ռիթմում շատ հեշտ է կորցնել ամենաթանկ ժամանակը։ Այն ժամանակը, որը պետք է լինի միայն Ձեր մասին հոգ տանելու համար: Marble Lab-ի թիմը ստեղծել է խնամքի երկու միջոցներից կազմված հավաքածու, որոնք հեշտությամբ կարող են ինտեգրվել Ձեր ընթացիկ ապրելակերպին: Միջոցներից յուրաքանչյուրը մի իրական ծես է, որը կօգնի Ձեզ անհրաժեշտ ուշադրություն դարձնել ինքներդ Ձեզ և ապահովել Ձեր մաշկին ամենօրյա անհրաժեշտ խնամքը: Relax-ը վերականգնման ծես է։ Այն կօգնի Ձեզ և Ձեր մաշկին հանգստանալ և առավելագույն օգուտ ստանալ խնամքից:
Coffee and Salt Body Scrub Energise. Anti-Cellulite Coffee Body Scrub
Մարմնի այս սուրճով սկրաբը հաղորդում է էներգիա և ապահովում ինտենսիվ խնամք: Այն վերականգնում է Ձեր մաշկը և նվազեցնում ցելյուլիտը: Աղացած արաբիկայի հատիկները և աղի բյուրեղները նրբորեն մաքրում են մահացած բջիջները՝ մաշկը դարձնելով հարթ և փայլուն: Գուարանայի և կանաչ սուրճի էքստրակտները տալիս են տոնայնություն և էներգիա, նվազեցնում ցելյուլիտը, խթանում արյան շրջանառությունը, հեռացնում ավելորդ հեղուկը, տեսանելիորեն ձգում և հարթեցնում մաշկը: Սկրաբը պարունակում է 8 յուղերի և կարագի համադրություն (բաբասու, կոկոս, շի, մակադամիա, կակաո, քաղցր նուշ, բրնձի թեփ), որոնք ապահովում են խոնավացնող, փափկեցնող և հակաօքսիդանտ ազդեցություն՝ մաշկին հաղորդելով փայլ և առաձգականություն:
Մաքրման ինտենսիվությունը՝ միջին
Մենք սիրում ենք կենդանիներին և չենք փորձարկում մեր արտադրանքը նրանց վրա:
Այս ապրանքը բուսական է և չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ:
Mineral Body Scrub Relax.
Այս հանքային սկրաբն ապահովում է նուրբ և արդյունավետ խնամք՝ հանգստացնելով, թեթևացնելով սթրեսը, հոգնածությունը և լարվածությունը: Այն նաև ինտենսիվ սնուցում և խոնավացնում է մաշկը։ 4 դետոքս աղերի (Էպսոմ, Վարդագույն Հիմալայան, Մեռյալ ծով, Ծովային աղ) և հրաբխային մոխրի համադրությունը նրբորեն հեռացնում է մաշկի մահացած բջիջները, նպաստում տոքսինների և ավելորդ հեղուկի հեռացմանը: 6 յուղերի և կարագի խառնուրդը (մուրումուրու, շի, կոկոս, քաղցր նուշ, ժոժոբա, բրնձի թեփ) խոնավացնում, սնուցում և նպաստում է վերականգնմանը, երիտասարդացնում, նվազեցնում է առկա կնճիռների տեսանելիությունը և կանխում նորերի առաջացումը:
Մաքրման ինտենսիվությունը՝ միջին:
Մենք սիրում ենք կենդանիներին և չենք փորձարկում մեր արտադրանքը նրանց վրա:
Այս ապրանքը բուսական է և չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ:
Size: