
Կյանքի այսօրվա գերակտիվ ռիթմում շատ հեշտ է կորցնել ամենաթանկ ժամանակը։ Այն ժամանակը, որը պետք է լինի միայն Ձեր մասին հոգ տանելու համար: Marble Lab-ի թիմը ստեղծել է խնամքի երկու միջոցներից կազմված հավաքածու, որոնք հեշտությամբ կարող են ինտեգրվել Ձեր ընթացիկ ապրելակերպին: Միջոցներից յուրաքանչյուրը մի իրական ծես է, որը կօգնի Ձեզ անհրաժեշտ ուշադրություն դարձնել ինքներդ Ձեզ և ապահովել Ձեր մաշկին ամենօրյա անհրաժեշտ խնամքը: Energize-ը էներգիայի և կյանքի ծես է։ Այն կլցնի Ձեզ էներգիայով և փայլով, որը կուղեկցի Ձեզ ամբողջ օրվա ընթացքում։ Relax-ը վերականգնման ծես է։ Այն կօգնի Ձեզ և Ձեր մաշկին հանգստանալ և առավելագույն օգուտ ստանալ խնամքից:
Energize Antioxidant Body Moisturizer
Energize Body Moisturizer-ը էներգիայի և կյանքի առավոտյան ծես է, որը կուղեկցի Ձեզ ողջ օրվա ընթացքում՝ հաղորդելով Ձեր մաշկին թարմություն և փայլ: Թեթև ցիտրուսային նոտաները կբարձրացնեն Ձեր տրամադրությունը և ընդհանուր վիճակը:
Ինչպես է այն գործում. շիճուկը խոնավացնում է, հաղորդում է փայլ, ապահովում է հակաօքսիդանտ պաշտպանություն և վերականգնում է մաշկի պաշտպանիչ շերտը:
Relax Regenerating Body Moisturizer
Relax Body Moisturizer-ը երեկոյան արոմաթերապիայի ծես է, որը կօգնի Ձեզ ազատվել սթրեսից և լարվածությունից, ընկղմվել հաճելի, հանգստացնող երանության մեջ և որոշ ժամանակ հատկացնել մարմնի վերականգնողական խնամքին: Իսկ նուրբ նուրբ բույրը կօգնի Ձեզ հանգստանալ և սուզվել խորը և հանգիստ քնի մեջ:
Ինչպես է այն գործում. խոնավացնող միջոցը բարձրացնում է մաշկի առաձգականությունը, նվազեցնում է տարիքային խնդիրները, նպաստում է վերականգնմանը, կանխում է ստրիաները, ապահովում է խոնավացում և սնուցում:
Մենք սիրում ենք կենդանիներին և չենք փորձարկում մեր արտադրանքը նրանց վրա:
Այս ապրանքը վեգան է և չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ:
Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար, նույնիսկ զգայուն մաշկի համար:
Size: